Առաջադրանքներ

Կրավորական կառույցի նախադասությունները դարձրեք ներգործական  կառույցի:

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ  ժամանակ  կաթողիկոսը  վանքում  պատարագ  մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

1199  թվականին  թշնամիները  բռնագրավել  են  Բջնի  քաղաքը։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Հազար  միլիմետրանոց  թնդանոթը  պատռեց  երկինքը։

Լուսամուտի փեղկերը շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Ուժեղ  քամին  շրխկոցով  բացեց  լուսամուտի  փեղկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Գարեգինին  հաճախ  հուզում  էր  ամենաչնչին բաները։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Դաշտային  ալ  կակաչները  պատել   էին  շրջակա  ամբողջ  տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Նախարարը  ընդունեց  Ֆրանսիայի  լիազոր  դեսպանին։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին  ձյունը  փակում  էր  Մթնաձոր  տանող  միակ  արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Ցերեկվա  շոգը  խանձել  էր  շրջակա  դաշտերն  ու  այգիները։

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

Երփներանգ  ու  նախշազարդ  գորգերը  զարդարել  էին  առանձնատունը։

1.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են եխոնարհման, որոնք՝ ա խոնարհման:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկում  էի, լսեցի, հիշեցի, տխրեցրեց, գիտեի, ուշացել  եմ, չմտահոգվեցի, ցատկելու։