Մակբայներ

Ձևի մակբայ
Գործողության կատարման ձևը ցույց տվող բայերը կոչվում են ձևի մակբայ։ Հայերենի ձևի մակբայներն են՝ արագ, դանդաղ, կամաց, կամաց-կամաց, արագ-արագ, դանդաղորեն, արագորեն, հոտնկայս, հանկարծ, ձեռաց, հետզհետե, հազիվհազ, ներքուստ, արտաքուստ, ուշիուշով, միասին, մերթընդմերթ։
Չափ ու քանակի մակբայներ
Սրանք ցույց են տալիս գործողության կատարման չափը կամ քանակը։ Դրանք են՝ ամբողջովին, բազմիցս, դարձյալ, կրկին, նորից, շատ, շատ-շատ, քիչ, քիչ-քիչ, սակավ, սակավ առ սակավ, ավել, պակաս, ավելին, էլ ավելին, կրկնակի, եռակի։
Նա արագ-արագ քայլերով մոտեցավ դռանը։
Հանկարծ նա արագ կանգ առավ։
Ներքուստ զգում էր որ խաբում է։
Նրանք միասին հեռացան սենյակից։
Նա շատ արագ էր մեքենան վարում։
Դարձյալ նա մոռացել էր հիշեցնել։
Ավելին չէր կարող անել։
Աղջիկը նորից վերադարձել էր։
Քիչ-քիչ, բայց նա առաջ էր շարժվում։
Տղան բազմիցս սխալվել էր։