Բազմապատկական բայեր

Պատճառական ածանցներ
Ացն, եցն, ցն,
Սրանք ավելանալով բային պատճառ են դառնում մեկ ուրիշ առարկայի գործողության կատարմանը։ Օրինակ՝ վազել-վազեցնել,
խաղալ-խաղացնել,
թռչել-թռցնել։
Հայերենի ոչ բոլոր բայերը կարող են ստանալ պատճառական ածանցներ։ Որոշ բայերի պատճառական ձևերը ստացվում են տալ բայի միջոցով։

Բազմապատկական բայեր
Հայերենի բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ։ Սրանք ավելանալով բային բազմապատկում են գործողությունը։ Օրինակ՝ կոտրել-կոտրատել,
ջարդել-ջարդոտել,
նստել-նստոտել,
ցատկել-ցատկոտել,
քաշել-քաշկռտել։
Հայերենի ոչ բոլոր բայերը ունեն իրենց բազմապատկական ձևերը։ Որոշ բայերի բազմապատկականը կարելի է ստանալ արմատը երկու անգամ կրկնելով։ Օրինակ՝
Խազել-խազմզել։

Հայերենի կրավորական ածանցը վ-ն է։ Սա ավելանում է բային և ներգործ

Օրինակ՝ Արամը գրում է նամակը։
Նամակը գրվում է Արամի կողմից։

Շտապել-շտապեցնել,
խաղալ-խաղացնել,
հոսել-հոսեցնել,
կտրել-կտրեցնել,
փախչել-փաղցնել,
վազել-վազեցնել,
կարդալ-կարդացնել,
մոտենալ-մոտեցնել,
հագնվել-հագցնել,
զգալ-զգալ տալ,
սպասել-սպասեցնել,
հասկանալ-հասկացնել։

Բայ

Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր։ Բայերն ունեն երկու խոնարհում։ Այն բայերը որոնք վերջանում են 《ել》 վերջավորությամբ կոչվում են 《ե》 խոնարհմամբ բայեր։ Այն բայերը որոնք վերջանում են 《ալ》 վերջավորությամբ կոչվում են 《ա》 խոնարհման բայեր։ Օրինակ՝ կարդալ, խաղալ, զգալ, բարձրանալ և այլն։ Բայերը պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։ Ինչ անել-կարդալ, վազել, խոսել և այլն։
Ինչ լինել-մթնել, անձրևել, ծաղկել և այլն։

Բայի կազմությունը
Բայերը լինում են երկու տեսակ պարզ և ածանցավոր։ Պարզ կոչվում են այն բայերը որոնք կազմված են 《ել》 կամ 《ալ》 վերջավորությունից և մեկ կամ մի քանի արմատից։ Օրինակ՝ վազել, կարդալ, գոտեպնդել։ Ածանցավոր կոչվում են այն բայերը որոնք կազմված են որևէ արմատից, միջնածանցից և վերջավորությունից։ Օրինակ՝ վախենալ, բարձրանալ, թռչել, հագնել, գրվել, խաղացնել, վախեցնել, ջարդոտել։
Ածանցավոր բայերը լինում են չորս տեսակ՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական։
Հայերենի սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ։ Սրանք բայի անցյալ ժամանակաձևերում կամ փոփոխվում են կամ սղվում, բային նոր իմաստ չեն տալիս։ Օրինակ՝ բարձրանալ-բարձրացել,
վախենալ-վախեցել,
թռչել-թռել,
հագնել-հագել, և այլն։

March 29th

Dear Diary,

I’m writing this in my room – it’s almost midnight and I have to get up early tomorrow, but I can’t sleep. I have to think about my future! Every day, my parents ask me, <<What do you want to be a when you grow up?>>. The problem is: I don’t know! My mum always says, <<Be a doctor!>> But ahe doesn’t understand – to be a doctor , you have to study for a Long, Long time and that’s not my idea of fun. Also I’m really bad at Biology at school. My dad says, <<Be a pilot!>> Is he crazy? He knows I hate flying!

Well I’ve got some ideas, of course. I really want to be a rock star. You don’t have to be a very clever, it’s the perfect job for me. I like listening to music, too. I don’t play any instruments and I sing really badly -but there are lots of rock stars like that.

Now I’m getting tired and my fingers are hurting, too. So I’m going to bed. I can think about my future in bed, I get my best ideas when I’m Lying down. Or perhaps one more computer game? Decisions, decisions, decisions!

Հոլիվուդ

Հոլիվուդ ԱՄՆ Լոս Անջելեսքաղաքի շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք։ Սովորաբար Հոլիվուդն ասոցացվում է ամերիկյան կինոարտադրության հետ, որովհետև այստեղ են գտնվում շատ հայտնի կինոստուդիաներ և ապրում մի շարք հռչակավոր դերասաններ։

Հոլիվուդում է գտնվում հայտնի փառքի ծառուղին։

1870 թվականին Հոլիվուդը փոքրիկ համայնք էր և միայն 1903 թվականին միացավ քաղաքապետարանին: Միայն 1910 թվականից հետո է այն հայտնի կինոարտադրության կենտրոն դարձել:

Ըստ Հ. Ջ. Ուիթլիի, ով հայտնի է որպես «Հոլիվուդի հայր» 1886 թվականին կանգնել է ձորի վերևում գտնվող բլրի գագաթին: Որոշ ժամանակ հետո նրան է մոտեցել մի չինացի մարդ` փայտ տեղափոխող վագոնով: Նա դուրս է եկել վագոնից և խոնարհվել: Այդ մարդուն նա հարցրել է, թե այստեղ ինչ է անում և նա պատասխանել է` « Ես փայտ տեղափոխող եմ» (I holly-wood) և Ուիթլին որոշել է նոր քաղաքն անվանել Հոլիվուդ:

Ուիթլին մոտավորապես 480 քառակուսի մետր տարածք է գնել և սկսել նոր ծրագրեր նոր քաղաքի համար:

1900 թվականին տարածքն ունեցել է փոստային բաժանմունք, հյուրանոց և երկու շուկա:

Հոլիվուդի հյուրանոցը բացվել է 1902թվականին Հ. Ջ. Ուիթլիի կողմից: Հյուրանոցը պետք է դառնար միջազգայնորեն ճանաչված: Այն երկար տարիներ եղել է աստղերի քաղաքացիական և հասարակական կյանքի կենտրոն:

Ուիթլին հազարավոր դոլարներ է վճարել էլեկտրական լուսավորության, այդ թվում բանկի կառուցման համար:

Առաջադրանքներ

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:

1. Հիմա ենք հասկանում, թե ինչքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ում ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`ինչ է կատարվել այստեղ:
5. Ով կասի, թե մեր քաղաքում  ինչպես  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որ  Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Վայոց Ձորի մարզ

Վայոց Ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական մասում։ Տարածքը 2308 քառ․ կմ է, մարզկենտրոնը՝ քաղաք Եղեգնաձորը։ Այն ընդգրկում է քաղաքային համայնքներ՝ 3, գյուղական համայնքներ՝ 29, գյուղական բնակավայրեր՝ 52: Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 7.8%֊ը։

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։

Հետաքրքիր է Եղեգիսի հովիտը Շատին գյուղից վերև,որտեղ աղմկոտ գետը, փորելով հրաբխային կարծր ապարները, անդնդախոր կիրճ է առաջացրել։ Հովիտի երկու կողմերում բխում են հանքային աղբյուրներ, որոնք էլ հիմնականում պահպանում են Եղեգիս գետի մակարդակը ամառվա չորային ամիսներին։ Հովտով դեպի վերև՝ հս․֊արլ բարձրանալիս մտնում ենք ալպյան և ենթաալպյան արոտավայրերի գոտի, որտեղ բնապատկերի հիմնական տարերն են մանրիկ լճերը, քարե չինգինները և բլրակները։ Մարզը հարուստ է բազմամետաղների զգալի կուտակումներով։

Գոգավորության ցածրադիր մասը իր հողակլիմայական պայմաններով կարծես Արարատյան դաշտի շարունակությունը լինի․ քարքարոտ լանջերին տարածված են սակավազոր, խճախառը հողեր, իսկ դրանցից վերև՝ բաց շագանակագույն հովեր։ Վերջիններս բարենպաստ են այգեգործության համար, որի շնորհիվ մարզը հայտնի է դարձել իր խաղողների և գինիների տեսակներով։ Ամենուրեք տարածված են այսպես կոչված «անհարմար» հողերը, որոնք կազմում են Վայոց ձորի հողային ֆոնդի համարյա կեսը, իսկ վարելահողերի բաժինը 14%ից չի անցնում։ Ամենացածրադիր մասերում տարեկան տեղումները 300 մմ ավել չեն, ընդ որում ամենաառատ տեղումները լինում են ամռանը։ Լեռների կատարային գոտում տեղումների քանակը գերազանցում է 700 մմ֊ն։ Գոգավորության հատակում ձմռանը կայուն ձնածածկույթ հազվադեպ է առաջանում և շերտի հաստությունը հիմնականում հասնում է 2 մ֊ի։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը -4 C-ից չի իջնում, իսկ ամռանը՝ հուլիս, օգոստոսին կազմում է +26 C, առավելագույն ամառային ջերմաստիճանը +42 C է։ Վայոց ձորում բնակավայրերը ցրված են տեղաբաշխված։ Հիմնականում ընդգրկում են 1000֊ից 2000 մմ բարձրության գոտիները։

An interview

Mrs Spence: Ahhh … Jack. Please take a seat. I’m Mrs Spence.
Jack: Hello Mrs Spence. Nice to meet you.
Mrs Spence: You too. So, you’ve applied to do a teaching course here.
Jack: Yes, that’s right.
Mrs Spence: I’d like you to tell me, first of all, why you want to be a teacher.
Jack: OK. Well, I’ve always loved explaining things and helping people. I’m not looking for an easy job – I like a challenge! I also want to work with young people.
Mrs Spence: And why have you decided to become a PE teacher?
Jack: OK, I love all sports and I really believe it’s important for young people to do sport at school.
Mrs Spence: Yes, I agree. Why is it so important, do you think?
Jack: OK. Well, first of all, we all know it’s important for our health to keep physically fit. Secondly, physical exercise is good for our mental well-being and self-esteem.Mrs Spence: Hmmm …
Jack: Finally, playing sport teaches young people important life lessons, like the importance of teamwork, discipline and fairness, for instance.
Mrs Spence: OK, thank you. And, where does your passion for sport come from?
Jack: Hmm, let me think. It’s difficult to choose one thing in particular … I grew up around sport. My mum was a really good athlete, actually.
Mrs Spence: Oh, yes?
Jack: We used to go and see her running marathons, which made a big impression on me as a child. I suppose it’s in my blood.
Mrs Spence: Right, fantastic. And how do you think teachers can encourage their students to enjoy sport?
Jack: Hmm, that’s an interesting question. On one hand, I think many students enjoy the competitive element. They want to be the best, it’s motivating for them. On the other hand, we need to encourage the ones who are not as confident. So we need to reward them for participating and trying their best. It’s not all about winning!
Mrs Spence: OK, thank you very much, Jack. You make some good points.
Jack: It’s my pleasure. Thank you.
Mrs Spence: Now I’m going to show you around the college …

Գործնական աշխատանք

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջիջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները։ Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ։ Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացված բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։ Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ։ Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են։

Շառլ Լուի Մոնտեսքյո

Ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոն ծնվել է 1689 թվականի հունվարի 18-ին։ Նա համարվում է ֆրանսիական լուսավորչականության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյիպառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։ «Պարսկական նամակներում» նա խստորեն քննադատում է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձավ խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում:

Ցուցական դերանուններ

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, անձ, քանակ, առարկայի հատկանիշ, տեղ և ձև։ Հայերենի ցուցական դերանուններն են՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, այստեղ, այդտեղ, այնտեղ, նույնտտեղ, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այսպես, այդպես, այնպես, նույնպես։
Ուղղ.-սա, դա, նա,
սեռ.-սրա, դրա, նրա,
տր.-սրան, դրան, նրան,
հայց.-սա, դա, նա
բաց.-սրանից, դրանից, նրանից,
գործ.-սրանով, դրանով, նրանով,
ներ.-սրա մեջ, դրա մեջ, նրա մեջ։