Թուրք-պարսկական պատերազմը

Գահ բարձրացած Շահ Աբասը 1590թ. հաշտությունն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար։ Նա կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։ Դրան հակառակ, XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում, բռնկվեցին խռովություններ։ Տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ Օսմանյան պետությունը երկար ժամանակ ի վիճակի չէր ճնշելու այդ խռովությունները։ Միաժամանակ XVII դ. սկզբում գահակալական կռիվներ սկսվեցին, որոնցից Օսմանյան պետությունը խիստ թուլացավ։ Ստեղծված վիճակից օգտվեց Շահ Աբասը։ 1603թ. սկսվեց թուրք-պարսկական պատերազմը։ Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։ 1604թ. գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան, Նախիջևանը և պաշարեցին Երևանը։ Շահը ճանապարհին մտավ Ջուղա քաղաք, որի բնակիչները շահին ճոխ ընդունելության արժանացրին։Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Թուրքերը համառ դիմադրում էին։ Պարսկական բանակի մի մասն այդ ընթացքում արշավեց Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ, որոնց բնակչության մի մասին բերեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Վերջապես հանձնվեց նաև Երևանի բերդը։ Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կդժվարանար։ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։ Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Դրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։

Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու մյուս միջոցները գետանցի համար բավարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել և ազատվել հետապնդումից։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Մարդիկ լցվում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է մյուս ափը։ Իսկ ով չի կարողանում, հատկապես ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Ինչքան էլ պարսիկները ջանացին տեղահանել բոլորին, բայց շատերին հաջողվեց խուսափել՝ թաքնվելով լեռներում, անտառներում, քարայրներում և այլուր։

Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։

Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

Պատերազմական գործողությունները Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1605թ. վերսկսվեցին։ Վճռական ճակատամարտում թուրքական բանակը պարտվեց։ Բայց դրանով պատերազմը չավարտվեց, այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս շուրջ 30 տարի։ Հաջողությունն ուղեկցում էր մերթ պարսիկներին, մերթ՝ թուրքերին։ Երկու դեպքում էլ գործողությունների թատերաբեմը Հայաստանն էր, իսկ տուժողն ու թալանվողը՝ հայ ժողովուրդը։

Երբ թուրքերին հաջողվեց 1638թ. գրավել Բաղդադը, պարսիկները հաշտություն առաջարկեցին։ 1639թ. նրանց միջև հաշտություն կնքվեց։ Շուրջ 80 տարի խաղաղություն հաստատվեց։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այսպիսով, Պարսկաստանին անցած Արևելյան Հայաստանի մեջ մնացին Գուգարքը, Շիրակը, Այրարատյան դաշտը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը և Վասպուրականի մի մասը։ Իսկ թուրքերին անցան դրանցից արևմուտք ընկած հայկական հողերը՝ Կարս, Վան, Արզրում (Կարին) նշանավոր քաղաքներով։ Հիշյալ սահմանագիծը պահպանվեց մինչև XIX դ. սկզբները։

Բագրատունիների թագավորության անկումը

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց: Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին: Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:

Սարդուրի 2-րդ

Սարդուրի 2-րդ: Չորս ծովերի տերությունը: Վանի թագավորությանհզորությունը շարունակվում է Սարդուրի II-ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.): Նրա գործերի տարեգրությունը ևս հասել է մեզ, որն այսօրվա գիտության մեջ կոչվում է <<Սարդուրյան տարեգրություն>> : Այն պարունակում է արքայի կառավարման շուրջ տասներկու տարիների նկարագրությունը:

  Գահակալության առաջին տարիներին Սարդուրին շարունակել է երկրում սկիզբ առած լայնածավալ քաղաքաշինությունը:
  Նա առաջին խոշոր արշավանքն ուղղում է Մելիտեա պետության դեմ, որի արքան ստիպված էր ներկայանալ Սարդուրիին և պարտավորվել վճարել հարկեր:
 Սարդուրիի իշխանության առաջին շրջանում Ասորեստանը արտաքին, հատկապես Արգիշտի I-ից ստացած հարվածների, ինչպես նաև ներքին ապստամբությունների հետևանքով ի վիճակի չէր տարածաշրջանային լուրջ դերակատարում ունենալու: Վիճակը փորձում է փոխել Աշուր-Նիրարի V թագավորը, որը գահ բարձրանալուն պես փորձում է պառակտումներ մտցնել Վանի տերության, նրա գերիշխանության տակ գտնվող և դաշնակից երկրների միջև:
  Սարդուրին, որն այդ ընթացքում արշավել էր Սևանա լճի ավազան` Վելիքուխի  երկրի դեմ, պատասխան քայլեր է ձեռնարկում: Զորաբանակներից մեկն արշավում է Արմե, որի մայրաքաղաքի մոտ ջախջախում է ասորեստանցիներին, ապա նաև ճնշում Ուրմե  երկրում բարձրացած ելույթը:
 Այնուհետև Սարդուրի II-ը նախ ճնշում է Մանա երկրի ապստամբությունը, ապա հաղթարշավը շարունակում դեպի հարավ: Սարդուրին կրկնեց հոր` Արգիշտի I-ի բացառիկ արշավանքը Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոնի երկիր: Հայաստանյան բանակը մտնում է Բաբելոն` նվաճելով և ավերելով երեք ամրոց և մոտ երկու տասնյակ քաղաք, տանելով գրեթե քառասուն հազար ռազմագերի և հարուստ ավար: Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից ծոց:
   Ք.ա. մոտ 740-ական թթ. տեղի են ունենում Սարդուրի II-ի երկու արշավանքները դեպի հյուսիս` Իգանի երկրի դեմ (Հյուսիսային ծովակի ավազանում), և ապա Կուլխա` Ճորոխի ստորին հոսանքի շրջանում.դա կոլխերի երկիրն էր` հունական աղբյուրների Կոլխիդան, որը ձգվում էր մինչև Սև ծովի ափերը:
   Հաջորդ տարի Սարդուրին հասնում է նոր հաջողության. նա, առաջինը Վանի թագավորներից, դուրս է գալիս Միջերկրական ծովի  արևելյան ավազան: Այդ հանգամանքն ավելի էր մոտեցնում Ասորեստանի լիակատար ոչնչացման ծրագրին, որը մշակվել էր դեռևս Արգիշտի I-ի օրոք: Զագրոսյան լեռներով դեպի հարավ` մինչև Բաբելոն արշավանքները երեք կողմից շրջափակում էին Ասորեստանը, իսկ Ասորիքի տարածքով և Եփրատի ավազանով Բաբելոն հասնելով` կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը:
  Սարդուրի II-ի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում. նա սկսում է վերացնել կախյալ (գուցե <<դաշնակից>> համարվող) թագավորությունները` դրանք վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության:
  Նրա օրոք համահայկական թագավորության հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Կուր գետով: Դեռևս Արգիշտի I-ի օրոք այդ սահմանն ընդգրկում էր Աղստևի հովիտը, իսկ Սարդուրի II-ի մեկ այլ արձանագրություն` թողնված Սևանա լճի հարավում գտնվող Ծովակ գյուղում, վկայում է, որ նրա տերության մեջ է մտել նաև Արցախը` Ուրտեխի երկիրը, հասել Կուր գետ և Կասպից ծով:
  Նրա տերությունը հյուսիսում հասնում էր Սև ծով, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով Պարսից ծոց և Միջերկրական ծով:
  Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը Առաջավոր Ասիայի հզորագույն ուժն էր, միանձնյա առաջատարը, ինչը տևեց ավելի քան կես հարյուրամյակ:

Արտաշես 1-ին

Հայկական բանակը բաժանվեց չորս սահմանակալ զորավրությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես l-ը նշանակեց իր մերձավորներին:Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակեց արքայորդի Վրույրը: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Արտաշեսն արգելեց հյուղացիների հողակտորների զավթումը: Արտաշես l-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոմամբ՝ նրա օրոք Հայց աշխարհում «անմշակ հող չէր մնացել»: Արտաշես l-ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը:  Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը Ք. ա. 185 թվականին: Կառուցվեցին ճոխ ապրանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորաույն քաղաքներից մեկն աշխարհում:

Պատմություն

Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում:

ՀՀ քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր: Պահանջ էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող նահանգները միացնելու Հայաստանի Հանրապետությանը ստեղծվել էր Անկախ Հայաստան: Ինչպես հայտնի է 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի ստորագրված զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը: 1919 թվականին բացվեց Փարիզի կոնֆերանսը Անտանտի հաղթաց երկրները հաշտության պայմանագիր կնքեին պարտված երկրներին հետ: Հայաստանը համարվում էր Անտանտի փոքր դաշնակիցը որովհետև մասնակցություն էր ունեցել պատերազմին: Հայաստանի ժողովրդի շահերը ադ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Հանրապեության պատվիրակությունը: 1912 թվականին Փարիզում գործում էր մեկ այլ պատվիրակություն եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ: 1919 թվականին փետրվարին խաղաղության կոնֆերանսին ներկայացրին պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ: Հայաստանի գաղափարի համար շատ կարևոր էր նաև մանդատի հարցը: Անհրաժեշտ էր, որ մի պետություն հովանաորեր Միացյալ Հայաստանին մինչև որ կայանար ինքնուրույն պետություն: ԱՄՆ-ին 1919 թվականին հուլիսին Հայաստանի կոմիսար է նշանակվում Ուիլյամ Հասկելը:ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի մանդատի պաշտպաններից էր: Նա ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությանը: Սակայն ի վերջո Ամնի սենատը հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը:Սան Ռեմոյի խորհրդաժողովը:1920 թվականի ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի կոնֆերանս մշակվեց Օսմանյան Թուրքիայի կառավարությունը առաջիկա պայմանագրի նախագիծը: Հստակվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ մանդատի տարածքների ռազմական օգնության և այլն:

Սևրի պայմանագիրը:

1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր: Հայաստանի կողմից պայամանգիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը:Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճաբարեկ Միացյալ Հայաստանը: Հայաստանին էին անցնելու ոչ ամողջությամբ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները 90 հազար քառակուսի կմ դեպի Սր ծով ելքով:Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը: Ցավոք հետագա դեպքերն ու իրադարձությունները տեղի չունեցան պայմանագիրը մնալով թղթի վրա:Թուրքիյաի խորքրերում զինված մի շարժում էր նկատվել թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Քեմալականները ճանաչեցին ստորագրած Սևրի պայմանագիրը: Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի դաշնակից համարվող պետությունները աստիճանաբար երես դարձրին հայերից մոռացության մատնեցին իրենց ստորագրած պայմանագիրը: Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը չունենալով բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատելու արևմտահայ նահանգները:Մեծ տերույթների մեղքով ձախողվեց Հայկական հարցի լուծումը սակայն մինչև օրս շարունակում է մնալ Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման փաստաթուղթ:

Պատմություն

Հայկական լեռնաշխարհ

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը, որտեղ ապրում է, կերտում իր պատմությունը:   Կան ազգեր որոնք ձևավորվելով մի տարածքի վրա մնացել են նույն տեղում և այնտեղ անցել նրանց ամբողջ պատմական ուղին:  Այդպիսի ազգերից մեկն էլ  հայերն են: Հայերի հայրենիքը կոչվում է Հայկական  լեռնաշխարհը:

Հայկական լեռնաշխարհը ունի լեռնային տեղանք՝ ամբողջ  տարծքը  կտրտված է բարձր լեռնաշղթաներով ու խոր ձորերով, կան նաև  դաշտեր հովիտներ ու սարահարթեր:

Օտարները  Հայաստանը անվանել են ԱՐՄԵՆԻԱ, ՈՒՐԱՐՏՈՒ, իսկ վրացիները  ՍՈՄԽԵԹԻ:

Հայկական լեռնաշխարհի սահմանները

Հյուսիս արևմուտք – Պոնտոսի լեռնաշղթա

Հյուսիս-Կովկասի լեռնաշղթա

Հարավ-Հայկական տավրոսի լեռնաշղթա

Կենտրոն –Հայկական Պար լեռնաշղթա

Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ:

Լեռներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է; Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ: Փոքր Արարատն ունի 3925 մ բարձրություն: Արարատ լեռը համարվում է նաև սրբազան լեռ քանի որ ըստ Աստվածաշնչի  Նոյի տապանը հանգրվանել է նրա գագաթին:

Արարատից դեպի արևմուտք ձգվում է  Հայկական պար լեռնաշղթան:

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր սարը Արագածն է որն ունի  4096 մ բարձրություն: Ըստ ավանդույթի  Արագածի գագաթին է գտնվում  առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը: 

ԼՃԵՐ,  ԳԵՏԵՐ,  ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը , Վանը և ՈՒրմիան: Ամենամեծը ՈՒրմիա լիճն է , որի աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ:

Վանա լիճը հայտնի է Աղթամար կղզու վրա կառուցված ս. Խաչ եկեղեցով:  Լճի աղիության պատճառով բազմանում էմիակ ձկնատոսակը՝ տառեխը:

Սևանը քաղցրահամ լիճ է և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուներով:

Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։

Կուր-1113կմ, Արաքս-1000կմ, Եփրատ-500կմ, Տիգրիս-400կմ, Ճորոխ-345կմ

Արաքս և Կուր-Կասպից ծով

Եփրատ և Տիգրիս (միջագետք)-Պարսից ծոց

Ճորախ-Սև ծով

Արաքսը համարվում է հայոց մայր գետը:

Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301թ   հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան , արքունիքը , զորքը և ժողովուրդը մկրտվել են և դարձել են քրիստոնյա:

Հայկական լեռնաշխարհում  նշանավոր են  Արարատյան, Մշո,Կարնո, Ալաշկերտի  Շիրակի  և այլ դաշտեր:

Հայկական լեռնաշխարհի կլիման բազմազան է: Ցածրադիր  գոտում աճումէ  խաղող և ծիրան, ավելի բարձր վայրերում  աճում է հացահատիկ, գարի  ցրտադիմացկուն խաղող: Հայաստանը հայտնի է եղել իր որդան կարմիր ներկով, որը ստանում էին  Արարատյան դաշտում բազմացող հատուկ որդի  տեսակից:

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու ,արծաթի, պղնձի,մոլիբդենի, ևայլ բնապաշարներով; Երկրի ընդերքից բխում են նաև  հանքային ջրեր,որոնք ունեն բուժիչ հատկություն:

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հնագույն ժամանակներում մեր հայրենքը բաժանված է եղել բազմաթիվ իշխանությունների, մանր պետական կարգավորումների:

Ք.ա 4-րդ դարից հայկական լեռնաշխարհում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները: Մեծ Հայքը  300 հազ քառ կմ բաժանվել է 15  նահանգների:  Նրանցից ամենախոշորը Այրարատն է, որտեղ էլ եղել են մայրաքաղաքների մեծ մասը՝ Երևան, Անի, Արտաշատ, Դվին և այլն:

Փոքր Հայքի տարածքը կազմում է 80 հազ քառ.կմ:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ունի 30 հազ. Քառ կմ որն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի ոչ մի աշխարհ:

1990թ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը զբաղեցնում է  12 հազ քառ կմ տարածք:

 

Նախնադարի պարբերացումը

 Հնագույն պատմությունը բաժանվում է  քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների:

Հին քարե դարում մարդիկ ապրում էին խմբերով, զբաղվում որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում:

Հին քարե դարինվաճումներից մեկն էլ կրակի հայտնագործությունն էր:

Քարի դարի վերջին փուլում ձևավորվում է  բնական մարդը:

Նախնադարի հոտից մարդիկ ստեղծեցին տոհմական համայնքներ:

Միջին քարե դարը տևել  է  երկու հազար տարի: Մարդիկ ստեղծեցին նետ ու աղեղը և սկսեցին ընտելացնել կենդանիներին  և մշակել բույսեր: Միջին քարե դարում կարևորվեց ընտանիքի դերը,մարդիկ միալեզու էին ունեին ընդհանուր սովորություններ և հավատալիքներ:

Նոր քարե դարում առաջընթաց եղավ հասարակական կյանքում, նրանք ստեղծեցին  ցեղային միություններ:

 

Պղնձե քարե դարում մարդիկ կարողացել են արդյունահանել մետաղներ:

 

Բրոնզե դար

Պղնձի և անագի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզ: Ստողծեցին բրոնզից գործիքներ, որոնք պղնձից ավելի ամուր էին: Զարգացան գյուղատնտեսությունը և արհեստագործությունը:

Բրոնզի դարում Հայաստանում եղան լուրջ նվաճումներ:

 Նախնադարում մարդիկ բոլորը հավասար էին, չունեին մասնավոր սեփականություններ, սակայան ժամանակի ընթացքում  աշխատանքային գործիքների կատարելագործման զուգընթաց մարդիկ ձեռք բերեցին եկամուտներ և կուտակել հարստություն:

Այդպես առաջ  եկավ մասնավոր սեփականությունը:

Պատմություն

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄի վրա:

1942 թվականին Ֆաշիստական Գերմանիան խախտելով 1939 թվականին կնքված պայմանագիրը հարձկվեց ԽՍՀՄ-ի վրա: Սկսվեց խորհրդային Ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը: Գերմանիան դեռևս վաղուց նախապատրաստված էր և ուներ հզոր բանակ: 1939 թվականին հիտլերյան Գերմանիան գրեթե նվաճել էր ամողջ Եվրոպան և շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ ուզում էր հասնել համաշխարհային իշխանության: Ծրագրել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել ԽՍՀՄ-ը իմանալով հնարավոր հարձակման մասին բայց պատրաստ չէր պատերազմին: ԽՍՀՄ-ը չկարողացավ պահել նրանց սահմաին այդ պատճառով պետք էր Իոսև Ստալինի դերը պատերազմում նա էր գլխավորում խորհրդային պետության երկրի պատմության ժամանակա շրջանում:Իոսև Ստալինը ԽՍՀՄ-ի պաշտպանության կոմիսարն էր զինված ուժերի հրամանատարը ԽՍՀՄ-ը միայնակ չմնաց Ֆաշիզմի դեմ պայքարին նրանց օգնեցին ԱՄՆ-ը Անգլիան Ֆրանսիան և այլ պետություններ համագործաքցեցին ԽՍՀՄ-ի հետ: Ստեղծվեց երկրների հակաֆաշիստական խմբավորումը:

Հանրապետության կայացումը Հայաստանի հանրապետության հռչակումը:

1918թ  մայիսին ,երբ հայ  ժողովուրդը պայքարում էր թուրքական զավթիչների դեմ,սուր հակասություններ են առաջանում երկրամասի երեք ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության  իշխանության մարմիններում: 1918թ մայիսի  26-ին լուծվում է Անդրկովկասյան պառլամենտը և այդ նույն օրը Վրաստանը հռչակում է իր անկախությունը , հաջորդ օրը Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Հայաստանը:

Այսպիսով եղեռն ապրած հայ ժողովուրդը իր մեջ ուժ է գտնում  վերականգնել հայոց անկախ պետականությունը:

Մայիսի 28-ը համարվում է հայության նվիրական տոներից մեկը` Առաջին հանրապետության անկախության օրը:

Բաթումի պայմանագիրը:

Քանի որ մայիսի 26-ին կազմալուծվում է Անդրկովկասյան Հանրապետությունը, ուստի ներահռչակ  հանրապետություններից յուրաքանչյուրը ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը: Հենց մայիսի 28-ին էլ հայոց ազգային խորհուրդը  որոշում կայացրեց  Ալ. Խատիսյանի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Բաթումի  և հաշտություն կնքել թուրքերի հետ:   Հունիսի 4-ին կնքվեց հաշտության պայամանագիրը ՀՀ-ն և թուրքիայի միջև: Այդ պայմանները չափազանց ծանր էր Հայաստանի համար, քանի որ երկիրը մասնատվում էր և չնչին տարածք էր թողնվում Հայաստանին: Բացի այդ Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք, իսկ երկաթուղու հսկողությունը անցնելու էր թուրքիային, որպեսզի հայաստանի վրայով  զորք տեղափոխել Ադրբեջան: Այսպիսով այս պայմանագրի հիման վրա  Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի զգալի մասը անցնում էր Թուրքիային  իսկ  Հայաստանը ընդգրկում էր12 հազ քառ կմ` Սևանա լճի ավազանը և  Արարատյան դաշտիմի մասը: Այս պայամանագիրը իր ուժը պահպանեց մինչև 1918թ նոյեմբերը: Չնայաց այս պայմանագիրը շատ ծան էր և կողոպտիչ այնուհանդերձ յան անհրաժեշտ էր հայ ժողովրդի ոգին  վերականգնելու համար:

Իշխանության մարմինների ձևավորումը Կառավարություն:

Հայաստանի անկախությունը հռչակումից և Բաթումի պայամանագիրը կնքումից հետո  Թիֆլիսում կազմվեց առաջին կառավարությունը: Կառավարության նախագահ /վարչապետ/ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին: Մինչև կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղությամբ  Արամ Մանուկյանի գլխավորությամբ մեծ    աշխատանք էր կատարվել: Նրան կարելի է համարել Հայաստանի Առաջին հանրապետության հիմադիրը:  Կառավարության ստեղծումից հետո պետք է կազմավորվեր  օրենսդիր մարմինը:

Օրենսդիր մարմին:

Հանրապետության 2,5 տարվա ընթացքում կազմվել է 2 գումարման խորհրդարան առաջինը կոչվելէ հայաստանի խորհուրդ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով, իսկ երկրորդը 1919թ հունիսին  անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով, որը բաղկացած էր 80 պատգամավորներից, որոնց մեծամասնությունը  Դաշնակցության կուսակցության ներկայացուցիչներ էին:

Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը  Ավետիս Ահարոնյանը:

Դատական համակարգ

Պետական իշխանության գործում կարևոր էր նաև դատական համակարգը: Սկզբում պահպանվեցի Ռուսական կայսրության օրենքները այնուհետև  ձևավովեց հայ ազգային պետական ոգուն բնորոշ օրենքներ: Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան դատական ատյան`շրջանային,դատաստանական պալատ և սենատ: Բարձրագույն դատակն մարմինը սենատն էր: 1919թ  հմնվեց երդվյալ ատենակալների դատարանը:

Տեղական իշխանություն:

Իշխանության համակարգում իրենց տեղն ուներին տեղական իշխանության ` գավառային քաղաքային և համայնքային մարմինները: 1920թ մայիսին վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց 4  նահանգի` Արարատյան,Շիրակի, Վանանդի և Սյունիքի: Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ.քառ. կմ-ի, 2մլն. բնակչությամբ: Կառավարության կողմից կազմվեց և գործողության մեջ դրվեց  տեղական ինքնակառավարման մասին օրենքը:

 

Ազգային բանակի ստեղծումը:

Հայոց անկախության պահպանման համար անհրաժեշտ էր ստեցծել Ազագային բանակ: Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահանջով հայաստանը պետք է ունենեար ընդամենը մեկ դիվիզիա, այդ պատճառով 1918թ ամռանը կազմավորվեց մեկ դիվիզիա, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը: Դիվիզիայի  զորայիների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի: Հանրապետության առաջին ռազմական  նախարարն էր  գեներալ Հովհաննես Հախվերդյանը, բանակի գլխավոր հրամանատարն էր  Թովմաս Նազարբեկյանը:

Կազմալուծվեցին կամավոր հայդուկային խմբերը:Մասնավորապես խոսքը վերաբերվում է  հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական ջոկատին: Գեներալ Անդրանիկը տարաձայնություններ ուներ կառավարության հետ և 1919թ  գարնանը նա  իր սուրը և մյուս զենքերը հանձնում է կաթողիկոսին և ընդմիշտ հեռանում  Հայաստանից:

1919թ երբ թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից և ավարտվելէր նաև հայ վրացական պատերազմը, կատարվում է բանակի մասնակի զորցրում: Դրա փոխարեն կատարվում է20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ: Արդեն 1920թ  զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանաը թուրք հայկական պատերազմի ժամանակ 40 հազարի` այդ թվում 33 գեներալ և 2000-ից ավելի սպա: Սակայն  ժամանակի պակասը և մի շարք անպաստ  հանգամանքներ հնարավորություն չտվեցի ավարտին հասցնել հայկական ազգային բանակի  կայացումը:

 

ՀՀ պետական խորհրդանիշները

Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ ծիրանագույն: Պետական օրհներգ  ճանաչվեց  Մ. Նալբանդյանի  խոսքերի հիման վրա գրված << Մեր հայրենիք>> հայրենասիրական երգը: Հաստատվեցնաև զինանշանը,որի հեղինակներն են Ալ Թամանյանը և նկարիչ Կոջոյանը: Հայերենը ճանաչվեց պետական պաշտոնական լեզու:

 

2.Հանրապետության ներքին դրությունը

Նոր անկախացած  հայաստանի Հանրապետությունը շատ ծանր սոցիալ տնտեսական վիճակում էր:

Այդ փոքրիկ տարածքում  պատսպարվում էին մեծ թվով գաղթականներ: Երկրում սով էր տիրում, և տարածված էր համաճարակային շատ հիվանդություններ:  Մի քանի ամսվա ընթացքում սովից և հիվանդություններից մահացան մոտ  180 հազար մարդ: Մահացավ նաև ներքին գործերի նախարար  Արամ Մանուկյանը: Դրսից օգնություն ստանալու նպատակով Խատիսյանը մեկնում է Ամերիկա և օգնություն խնդրում: Ամերիկայի տրված օգնության շնորհիվ մի փոքր  վերականգնվում է երկրի վիճակը

1919թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց

և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը բարեկարգելու ուղղությամբ։ Բացվեցին բազմաթիվ ձեռնարկություններ` կաշվի, օճառի, կոնյակի, սպիրտի, ծխախոտի, հախճապակու:

Առաջընթաց ապրեց կրթական գործը, դպրոցական համակարգը դարձավ  տարրական և միջնակարգ:

Բացվեց պետական համալսարանը, պատկերասրահը, ազգային գրադարը և այլ թանգարաններ:

 

Հասարակական և քաղաքական կյանքում կարևոր դեր խաղացին կուսակցություններ: Այդ կուսակցություններից աչքի էին ընկնում Դաշնակցությունը ,Հայ ժողովրդական կուսակցությունները:

1920թ բոլշևիկները ապստամբություն բարձրացրեցին բայց քանի որ ժողովուրդը իրենց կողմից չէր պարտություն կրեցին: Պարտություն կրեցին նաև  թուրք թաթարական խռովությունն

Փաստեր հին Եգիպտացիների մասին

1. Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում: Դա այն է, ինչ ժամանակակից բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում:  4000 տարի առաջ հին եգիպտացիները մարդու օրգանիզմի մասին շատ ավելին գիտեին, քան ժամանակակից բժիշկները:

2. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

3. Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

4. Հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

5. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

6. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

7. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հողարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

8. Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

9. Մարմիններն ընդմիշտ պահել եւ դրանք անդրշիրիմյան կյանքի համար պատրաստել հին եգիպտացիները սկսել են մ.թ.ա. մոտ 3400 թվականից սկսած: Սա հնարավոր է դարձել զմռսման` մումիֆիկացման շնորհիվ: Այսպիսի արվեստի համար սահմանված գումարը որոշվում էր ըստ հանգուցյալի հարստության եւ թե սոցիալական որ աստիճանի վրա էր նա գտնվել: Եթե մահացածը նշանավոր մարդ էր, ապա զմռսման գործընթացը տեւում էր 70 օր: Շնորհիվ սրա փարավոնների մումիաները վերապրել են հազարամյակներ:

10. Մինչ այսօր անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ: Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել եւ կախել 1378 թվականին:

11. Երեխաները հին Եգիպտոսում մինչեւ դեռահասության հասնելը որեւէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:

12. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

13. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

14. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:

Ոսկե դար

Սա ժամանակաշրջան է, երբ երկրի վրա իշխում էին աստվածները հերթով: Առաջինը Ռան էր, որի հետ Տեֆնուտը վիճում է և էգ առյուծի կերպարանք առած տեղափոխվում է հարավ:

Ամոն Ռա    2

 Անուբիս   clip_image001

Բասթ           3

Պտահ           4

Խաթոր         5

Օսիրիս       6

Նեվթիդա    7

Խոր (Գոռ)    8

Թոթ             9

Իսիդա         12

Սեթ               11

Եվ Տեֆնուտի բացակայությունից երաշտ է սկսվում Նեղոսի դելտայում: Ռան Շուին ուղարկում է Տեֆնուտին հետ բերելու: Հետ է բերում քրոջը ու ամուսնանում հետը: Ծնվում են Գեբը (Երկիր) և Նուտը (Երկինք): Սրանք այնքան էին իրար սիրում, որ մոր արգանդում իրաի պինդ գրկած էին: Ծնվելուց հետո էլ իրար հետ էին: Երեկոյան Նուտը ծնում է աստղերին, իսկ առավոտյան կուլ է տալիս: Դա տեսնելով՝ Գեբը կատաղում է ու անվանում նրան խոզ: Ռան տեսնելով նրանց վեճը՝ Շուին (դատարկություն կամ օդ) հրամայում է առանձնացնել Գեբին Նուտից (երկիրը երկնքից): Դրանից հետո Նուտը Երկնային Կովի (Մեխեթ Ուրթ) տեսքով բարձրանում է վեր ու գլուխը պտտվում է: Ռան հրամայում է Շուին(համարվում է Ռա-Աթումի ստեղծագործական էներգիան) օգնել և Շուն այդ օրից պահում  է իր աղջկան ցերեկը: Դրա համար ներկայացվում է ձեռքին 4 փետուր որոնք պահում են երկինքը:
Տեֆնուտը հաճախ օգնության է հասնում Շուին, բայց շուտ հոգնում է Նուտի ծանրությունից ու լաց է լինում: Արցունքներից ծնվում են բույսերը:
Առավոտյան Նուտը վեր է ածվում Երկնային Կովի և ծնում է արևի սկավառակը: Խեպրի ծագող արևի աստվածը աղբակիր բզեզի պես գլորում է այն մինչև զենիթ ու հանձնում Ռաին, որը Նուտի փորով լողում է դեպի արևմուտք: Հաճախ նրա վրա հարձակվում է Ապոպ օձը ու երկինքը ամպերից մթնում է: Նուտը թաքնվում է մինչև Ռան չհաղթի: Եթե Ապոպը կուլ է տալիս արևի խավարում է լինում, բայց ի վերջո միշտ հաղթում է Ռան: Ռան հասցնելով սկավառակը արևմուտք՝ տալիս է Աթումին որը իջեցնում է այն հորիզոնից ներքև: Պատերազմի աստված Օնուրիսը միշտ Ռաին օգնում է Ապոպի դեմ պատերազմում: (Նա նաև Խոռի օգնականն է Սեթի դեմ և որսորդնորի հովանավոր):

Հին Եգիպտոսի աստվածները և լեգենդները

Հելիոպոլիսյան կոսմոգոնիա

Սկզբում Քաոսն էր, որը կոչվում էր Նուն` անծայրածիր սառը օվկիանոսը մթությամբ պարուրված:

Դրանից հայտնվում է Աթում աստվածը,որը օվկիանում ստեղծում է Բեն-Բեն սարը(այլ տարբերակում ինքն է սար); Իր բերանի մեջ է լցնում իր սերմը ու թքում է

Շուին-քամու օդի աստված և

Տեֆնուտին- համաշխարհային կարգուկանոնի աստվածուհուն:

Բայց մթան մեջ նրանք կորչում են ու Աթումը իր աչքին ուղարկում է գտնելու ու երբ գտնում է Աթումը ուրախությունից լացում է ու արցունքներից առաջանում են մարդիկ (այլ էլեֆանտիական տարբերակում մարդկանց ստեղծում է ոչխարի գլխով աստվածը` կավից): Աթումը դնում է աչքը  ճակատին,որ հսկի աշխարհի կարգը:

Փարավոնները արև-աչքը կոբրա օձի տեսքով(ուրեյ) կրում են որպես դրա խորհրդանիշ:

Նշվում է նաև Վենու թռչունը,որը բույն էր դրել Բեն-Բենի գլխին:

Շուից ու Տեֆնուտից ծնվում են`

Գեբը- երկրի աստված և նրա կինն ու քույրը`

Նուտը- Երկնքի աստվածուհի

Նուտից ու Գեբից ծնվում են` Օսիրիսը, Խոռը, Սեթը, Իսիդան ու Նևթիդան:

Այսպես սրանք համարվում են Հելիոպոլիսի մեծագույն 9 աստվածությունները`

  1. Աթում,
  2. Շու,
  3. Տեֆնուտ,
  4. Գեբ,
  5. Նուտ,
  6. Օսիրիս,
  7. Սեթ,
  8. Իսիդա,
  9. Նևթիդա:

 Մեմֆիսյան կոսմոգոնիա

Սկզբում Նուտ Օվկիանոսն էր ու Պտախը,որը հող էր որոշեց դառնա աստված: Կամքի ուժով ստեղծում է իր մարմին-երկիրը ու դառնում աստված:

Սկզբում ստեղծում է աստվածների Կան(հոգին) ու անխը(կյանքի նշանը) հետո իր հող-մարմնից ստեղծում է աստվածներին:

Նրա սրտում առաջանում է Միտք Աթումի մասին ու երբ ասում է Աթում Բանը, այ պահին ծնվում է Աթումը Սկզբնական Քաոսից: Ու սկսում է օգնել հորը: Եվ Պտախի կամքով Աթումը ստեղծում է բոլոր 9 աստվածներին ու տալիս նրանց զորություն:

Պտախի հոգին ու մարմինը  գտնվում է ապրում է ամեն ինչի մեջ: Պտախը, իր կին`առյուծ-աստվածուհի Սոխմեթը և նրանց որդի`բուսականության աստված Նեֆերտումը համարվում են  Մեմֆիսյան Եռյակը:

Հերմոպոլյան Կոսմոգոնիա

 

Սկզբում  Քաոսն էր, որում թագավորում էին կործանարար ուժերը` Անվերջությունը, Ոչինչը, Անէությունը և Խավարը:

Այլ տարբերակում երեք զույգ աստվածություններ`

Տենեմու և նրա կանացի զուգահեռ`Տենյոմուտ (Խավար, Անհետացում), Նիաու և Նիաուտ (Դատարկություն, Ոչնչություն) Գերեխ և Գերեխտ (Բացակայություն, Գիշեր):

Սրանց հակակշիռ էին 4 զույգ ստեղծող ուժերը` գորտի  գլխով մարդու մարմնով արական Խուխ(Անվերջություն),Նուն (Ջուր), Կուկ(Մթություն) և Ամոն(Անտեսանելի այսինքն օդ): Նրանց համապատասխանող օձագլուխ աստվածուհիները` ԽաուխեթՆաունեթԿաուկեթ և Ամաունեթ:

Այս ությակը Օվկյանոսում հողից ու ջրից ստեղծում են Ձու և դնում «Կրակի Կղզում» և դրաննից դուրս է գալիս արևի աստված Խեպրին` երիտասարդ Ռան:

Մեռյալների գրքում ասվում է որ Ձուն ածել էր սպիտակ սագի տեսքով Մեծ Գագոտունը` Սկզբնական Բլրի վրա:

Այլ տարբերակում` Ռան ծնվում է Սկզբնական Բլրի վրա աճող լոտոսից ու լացէ լինում: Նրա արցուքները հողին են ընկնում ու առաջանում են մարդիկ:

Ռան ստեղծում է Շուին ու Տեֆնուտին, որոնք էլ ստեղծում են մնացածներին:

 Ֆիվիական կոսմոգոնիա

Մինչ Ֆիվի քաղաքական կենտրոն դառնալը այնտեղ պաշտում էին  աստվածներ երկնքի աստված Մինին, Ամոնին և պատերազմի աստված Մոնտուին: Հետագայում Մինը դառնում է պտղաբերության ու պոտենցիայի աստված ու նկարագրվում է որպես մի ձեռքումն իր ֆալոսը մյուսում պլետ բռնած: Ամոնը հետագայում նույնացվում է Ռաի հետ ու դառնում Ամոն- Ռա:  Նրա կինը համարվում էր Մուտը, որոնց տղան լուսնի ու ժամանակի աստված Խոնսուն: Այս երեքը կազմում էին ֆիվիական գլխավոր եռյակը:

Սկզբում  կար Քեմ-աթեֆ անունով օձը, որը մեռնելուց առաջ հանձնարարում է իր որդի Իրտային ստեղծել Մեծագույն Ունյակին: Ութնյակը ճանապարհ է ընկնում Հերմոպոլիս, որ այնտեղ ծախի Արևի աստծուն, հետո Մեմֆիս ու Հելիոպոլիս, որտեղ ծնում է Պտահին ու Աթումին; Հետո գալիս են Ֆիվիա ու մահանում: Առաջանում է մահացածների կուլտը:

Հնագույն հավատալիքները

Նեղոսի հովտում հնագույն աստվածներից է համավում Խոռը, որի մի աչքը արև էր մեկը լուսին: Նրա հետ պաշտվում էր նաև երկնքի ու լույսի աստված Վեռը (Ուռ):

Որոշ տեղեր Արևը ներկայացվում է որպես ոսկե հորթ` Երկնքից ծնված: Հորթ է որի վրա ցանված են աստղերը ու լողում են լուսատուները; Այլ միֆում երկու հորթերը նկարագրվում են լոտոսից դուրս եկող նորածին Արևի մոտ: Որից հետո մանուկը նստում է Մեխեթ Ուրթկովի մեջքին ու լողում է հորիզոնում:

Երկար  ժամանակ շարունակվում էր ծվնող ու մեռնող Արևի հավատալիքը:

Ըստ դրա Երկնքի աստվածուհի Նուտը Մեխեթ Ուրթ կովի կերպարանք առած  առավոտը ծնում է ոսկե հորթին,  որը մեծանալով դառնում է Ցուլ-Ռան իրիկունը նա մերձենում է երկննային կով Նուտի հետ, որից հետո աստվածուհին կուլ է տալիս նրան, իսկ առավոտը նորից ծնում:

Գոյություն է ունեցել նաև առասպել, ըստ որի Արևը գունդ է, որին գլորում է երկնային բզեզը:

Ըստ մի առասպելի Նուտ աստվածուհին կոտացած է երկրի վրա ձեռքերով ու ոտքերով հենված երկրին ու ծնում է արևին:

Մի ուրիշում Խնում աստվածն է երկիրը ստեղծել կավագործական սարքով: Նաև մարդկանց ու կենդանիններին: