Մաթեմատիկան կանաչ անկյունում

Հունվարյան ուսումնական նախագծային օրերի ընթացքում մենք իրականացրեցինք ՙՙ ՙ Մաթեմատիկան կանաչ անկյունում ՙ ՙ նախագիծը : Այդ ընթացքում այցելեցինք քոլեջի կանաչ անկյուն և հաշվեցինք այդ անկյունում գտնվող կանաչ բույսերի քանակը , ծանոթացանք տարբեր բույսերի հետ, նրանց օգտակարությանը , բազմացմանը: Նաև հաշվեցինք, թե որքան ջուր է անհրաժեշտ այդ բույսերը ջրելու և խնամելու համար:Սկզբում մեզ թվում էր, թե կանաչ անկյունը կապ չունի մաթեմատիկայի հետ, սակայն հետո կիրառելով մեր տարրական մաթեմատիկական գիտելիքները համոզվեցինք , որ մաթեմատիկան ամենուր է: Կանաչ անկյունում կար 19 արկղ: 1 արկղ — 5 կալանխոյ, 1 կակտուսի տեսակ 2 արկղ — 20 կալանխոյ, 10 պիլեա 3 արկղ — 33 կալանխոյ 4 արկղ — 20 կռասուլա ( փողի ծառ ), 4 կալանխոյ, 3 խոյա, 1 կակտուսի տեսակ 5 արկղ — 7 գլոքսինեա, 1 պիլեա, 5 կակտուսի տեսակ 6 արկղ — 28 կալանխոյ, 11 հիպոեստես, 1 կալա 7 արկղ — 17 հիպոեստես 8 արկղ — 18 հիպոեստես, 1 տոսաենյա (զոքանչի ծառ) ն 9 արկղ — 5 կալանխոյ, 2 էոնյում, 15 հաստատերև 10 արկղ — 8 դիպտերիականտուս, 3 գլոքսինեա, 2 պիլեա 11 արկղ — 11 քլորոֆիտյու 12 արկղ — 3 քլորոֆիտյու, 3 արծաթատերև,3 տոադեկցիան,1 խորդենի 13 արկղ — 6 բամբասանք, 3 մալաշար, 15 կալանխոյ 14 արկղ — 2 լիլիա, 1 մալաչայ, 1 դիպտերիականտուս 15 արկղ — 1 դիպտերիականտուս, 3 քլորոֆիտյու, 2 կալանխոյ, 2 պիլեա, 3 հիպոեստես 16 արկղ — 1 ալոե, 1 մուշմուլա, 5 կալանխոյ, 1 բամբասանք 17 արկղ — 3 կալանխոյ, 1 բամբասանք, 1 քլորոֆիտյու, 2 պիլեա, 1 բալեշ, 2 կալանխոյ, 1 սանսիվերիա 18 արկղ — 3 սանսիվերիա , 4 ալոե, 7 կալանխոյ, 1 հոտավետ պիլեա, 1 կոլեա, 1 դեկորատիվ կակտուս: Փոքրիկ պատումներ տարբեր բույսերի մասին
Խորդենին (աղավնակտուց, կռնկենի) խորդենազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 300 (այլ տվյալներով՝ 400) տեսակ: Խորդենու հայրենիքը Հարավային Աֆրիկան է, որտեղից Եվրոպա է բերվել XVII դարի վերջին՝ որպես գեղազարդիչ բույս: Խորդենին լայնորեն մշակվում է Ալժիրում, Ամերիկայում, Իսպանիայում, Ճապոնիայում:

ՀՀ-ում հայտնի է խորդենու 19–22 տեսակ՝ արնակարմիր, լեռնային, անտառային, ճահճային, քնքուշ և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում՝ ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու մարգագետիններում, բացատներում, թփուտներում, չոր լանջերին, խոնավ վայրերում և այլուր: Մշակության մեջ տարածված է վարդագույն խորդենին. ՀՀ-ում մշակվել է 1938 թ-ից՝ Արմավիրի մարզում (Արմավիրում գործում է խորդենու տնտեսություն-գործարան): Միամյա կիսաթուփ է՝ հզոր արմատային համակարգով: Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 80–100 սմ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ճյուղավորված: Տերևները հերթադիր են, կտրտված, բլթակավոր, թավոտ, մուգ կանաչ: Ծաղիկները երկսեռ են, բաց վարդագույն: Պտուղները   հազվադեպ են տրոհվում:Խորդենին ջերմասեր, լուսասեր ու խոնավասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ: Բազմացվում է արմատակալներով (կտրոններով), որոնք աճեցվում են ջերմատներում:Եթերայուղ ստանալու նպատակով օգտագործում են բույսն ամբողջությամբ (չնայած յուղը հիմնականում կուտակված է տերևներում): Վարդագույն խորդենու եթերայուղը դյուրաշարժ, թափանցիկ, անգույն կամ թեթևակի կանաչավուն, վարդագույն հեղուկ է, պարունակում է 64–75 % սպիրտներ: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության մեջ: Օժտված է նաև բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, անքնությունը, իսկ արմատներից պատրաստված թուրմն ունի հակաբորբոքային ազդեցություն: Կանաչ զանգվածը պարունակում է աղաղանյութեր: Մեղրատու է:

Leave a comment