Գործնական քերականություն

 1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում խոսում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.

-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:

Տղան հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը։

Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.

-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:

Նա տեսել է շատ գեղեցիկ փողոցներ,բայց նրա տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում

Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:

Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.

-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Նայիբի քուչեն ամենալավն է Չարենցի համար,քանի որ այնտեղ ապրում է այն աղջիկը,որին նա սիրում է։

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ  նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)

Նավակն արդեն մոտեցել էր մեզ,իսկ մենք դեռ պատրաստվում էինք։

Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)

Սա պատմություն է այն մոլորակի մասին,որը դեռ բացահայտված չէ։

Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)

Արդեն շատ հեռու եք Հայկից, որ օգնություն խնդրեք։

Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)

Դեռ կլսեք նոր սերնդի մասին,որոնք արդեն ապացուցել են իրենց կարևորությունը։

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:

Վազում էինք,քանի որ գիտեինք,որ չէր կարելի թողնել,որ մեզ մոտենա։ Մեր ետևից վազող այդ մարդանման գինովցած երևույթը ուղղակի ցանկություն ուներ կռվելու։

Վազելով հասանք մի մեծ գետի,որը քաղաքի ամենամեծն էր։Ես և իմ ծանոթը լավ ենք լողում և սպասելով հարմար պահի՝ցատկեցինք ջրի մեջ,իսկ նա մեր ետևից։

Մենք շատ կարճ ժամանակում հասանք ափ,իսկ նա երկար տանջվելուց հետո նոր կարողացավ դուրս գալ ծովից։Շարունակեց վազել,բայց արդեն ուժասպառ էր։

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք։