Ամուլսարի հիմնախնդիրը՝ այսօրվա Հայաստանի կարևորագույն նշանային կոնֆլիկտ

Հայաստանում շարունակվող հեղափոխության պայմաններում Ամուլսարի հիմնախնդիրն ամենակարևոր նշանային կոնֆլիկտներից մեկն է, որի հանգուցալուծումը ցույց է տալու, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը։ Ըստ էության, նոր կառավարությունը պետք է նոր լուծումներ գտնի, որոնցով կարձանագրի, թե ինչն է կարևոր դառնում Հայաստանի համար հեղափոխության արժեքների համատեքստում։ Այս մասին Epress.am-ի տաղավարում քննարկման ժամանակ ասել է սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս բնապահպաններ Արփինե Գալֆայանի և Անի Խաչատրյանի հետ խոսում է Ամուլսարի շուրջ ծավալվող գործընթացների, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից որդեգրած պրակտիկաների, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։

Բանախոսները նաև անդրադառնում են գաղութականության խնդրին․ ընդգծում են, որ Հայաստան եկող հանքարդյունաբերական ընկերությունները հայաստանցիներին վերաբերվում են որպես հետամնաց և անգրագետ մի հատվածի, որոնց իրենք կրթում են։ Նրանք նշում են, որ զարգացած երկրներում, ինչպես օրինակ Կանադայում, հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ է։

Մինչդեռ, ինչպես նշում է Գալֆայանը, «մենք, գուցե, ավելի շատ տեղեկություն ունենք նրա մասին, թե Կանադայի հանքերն էսօր գլոբալ տաքացման համար ինչ պրոբլեմ են դարձել, որ աշխարհը և Կանադայի ժողովուրդները դեմ են դուրս եկել դրան»։

«Իրականում պետք է լավ մասնագետներ ունենալ։ Որոշները կան Հայաստանում, ուղղակի նրանց լսող չկա։ Էսքան տարի եղել են մասնագետներ, որոնք և՛ Թեղուտի հանքի դեպքում, և՛ մյուսների, և՛ հենց Ամուլսարի, մասնագիտական կարծիքներ են ասել, բայց նրանց կարծիքը ոչ մեկի համար հետաքրքիր չի եղել, որովհետև «Լիդիանն» իրեն ձեռնտու մարդկանց փող է տվել, կամ ուրիշ հանքարդյունաբերողները… Նրանք գրել են [հանքարդյունաբերողին] ձեռնտու կարծիք, կառավարությունում էլ եղել են մարդիկ, ովքեր սիրուն կոնսպեկտ են դարձրել դա, կնիքը դրել են վրան, ու դա հաստատվել է», ֊ ընդգծել է Գալֆայանը։

Նուբարաշենի աղբանոց կնետվի հերթական 24 միլիոնը

Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման նպատակով Նուբարաշենում նախատեսվում է նոր աղբավայր կառուցել: Այն համալրված կլինի մասնագիտացված տրանսպորտային միջոցներով ու սարքավորումներով և կարժենա 24 մլն եվրո:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik.Նուբարաշենի աղբավայրը հիմնվել է 1960թ.-ին, և արդեն 56 տարի այստեղ է կուտակվում մայրաքաղաքի ու հարակից բնակավայրերի ամբողջ աղբը:

Աղբավայրի հազվադեպ այցելուներին այստեղ առաջինը կռվողյուններով դիմավորում են աղբանոցի վրա երամներով պտտվող թռչունները: Հետո արդեն անկոչ հյուրերից դժգոհում են այստեղ աղբի տեսակավորմամբ զբաղվող ոչ այնքան բարեհամբույր մարդիկ, ովքեր վիրավորական արտահայտություններով, հայհոյանքներով ու սպառնալիքներով պահանջում են լքել իրենց տարածքը:

Աղբանոց մտնող ամեն նոր աղբատար ավտոմեքենա իր հետ յուրահատուկ աշխուժություն է բերում՝ այստեղ հավաքված մարդկանց կյանքին նոր ազդակ հաղորդելով: Եվ ամեն ավտոմեքենայի հետ ամեն ինչ սկսվում է նորից. աղբից առանձնացվում է այն ամենն, ինչ կարող է արժեք ունենալ կամ վերամշակվել (ապակե և պլաստիկե շշեր, տարաներ, մետաղական իրեր), իսկ մնացած աղբը համալրում են տասնյակ տարիների ընթացքում դիզված աղբի բլուրները:

Նուբարաշենի խնդիրը լուծելու ջանքերը մինչ օրս ոչ միայն ցանկալի արդյունք չեն տվել, այլև, ըստ էության, չեն էլ իրագործվել:

Դրանցից վերջինը 6 տարի առաջ «Շիմիզու» ընկերության կողմից այստեղ տեղադրված բիոգազի այրման 3 թանկարժեք մխոցներն են, որոնցից 2-ը երբևէ չեն գործել: Իսկ Երևանի քաղաքապետարանին անհատույց տրամադրված 2.5 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումը, որով հնարավոր կլիներ աղբավայրի թունավոր արտանետումները 21 անգամ կրճատել, իր հզորության միայն 1/3-ով է աշխատում՝ այրելով աղբավայրի տարածքում կուտակվող բիոգազի միայն որոշակի մասը:

Եվ ահա ՀՀ կառավարությունը Նուբարաշենի փրկության հերթական ծրագիրն է մշակել՝ 24 մլն եվրո արժեքով: Իսկ անհրաժեշտ գումարը նախատեսվում է ստանալ մաս-մաս և տարբեր աղբյուրներից. 8 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

Հստակ պայմանավորվածություն, սակայն, այս պահին կա միայն առաջին 8 մլն եվրոյի վերաբերյալ: Այս գումարի շուրջ ՀՀ կառավարությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համաձայնության են եկել դեռ 2015թ.-ի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրով: Կառավարությունը մարտի 3-ի նիստում, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանացնի համաձայնագիրն ու կներկայացնի ԱԺ:

Ծրագրի ֆինանսավորման հաջորդ երկու փուլի մասին այս պահին որևէ հստակություն չկա, և, փաստորեն, Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդրի լուծումն առայժմ ուրվագծվում է միայն 1/3-ով:

24 մլն եվրոյով կառավարությունը խոստանում է նվազեցնել շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա մայրաքաղաքի կոշտ թափոնների անբարենպաստ ազդեցությունը՝ բայց ոչ թե տասնամյակների աղբից ազատվելով, այլ դրա կողքին նոր՝ արդիականացված աղբավայր հիմնելով:

Ինքնաստուգում

1.Քանի տեսակի վառելիքներ դուք գիտեք: Որոնք են: Ինչու են դրանք համարվում առաջնային:

Առաջնային վառելիքներ․ նավթ, ածուխ, քարածուխ, գազ, ուրան։Երկրորդական վառելիքներ․ բենզին, դիզել, սալյարկա:

2.Որ էներգիայի աղբյուրներն են համարվում այլնտրանքային:
Քամի, գետեր, գեոտերմալ, արևը:

3..Որ այլընտրանքային էներգիայի աղբյուրները հնարավոր է օգտագործել Հայաստանում, հիմնավորեք պատասխանը:

Բոլորը, բացի քամուց, որովհետև Հայաստանը լեռնային պետություն է:

4.Որ էներգիան է կոչվում երկրորդային, որը առաջնային:

Երկրի ընդերքից ստցավող բոլոր էներգիաի աղբյուրները առաջնային են:

5.Ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան: Ինչ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցներ ձեզ ծանոթ են:

Էլեկտրաէներգիան արդադրվում է տարբեր կայաների միջոցով, հիդրոէլեկրատակայան, ատոմակայան, ջերմաէլոկտրոկայան և այլն:

6.Ինչ է ԳՄՈ-ն կամ ԳՁՕ-ն: Ինչու է այն վնասակար համարվում: Արդյոք դուք այդ փաստի հետ համաձայն եք:

Գենետիկորեն մոդիֆիկացրած օրգանիզմ։ ԳՄՈ-ն նյությեր են որոնք առաջանում են օրգանիզմների գեների ձևափոխման պաճառով։ Գենետիկորեն ձևափոխված օրագանիզմ: Որովհետև փոխված գեները մահացու վտանգավոր կարող են լինել:

7.Որոնք են համարվում բնական աղետներ: Որ աղետներն են կոչվում տեխնածին:

Երկրաշարժ, փոթորիկ, ցունամի, մրրիկ, կարկուտ, սելավ։ Բնական աղետները այն աղետներն են, որոնք լինում են բնության պատճառով, իսկ բոլոր այն աղետները, որոնք եղել են մարդու պատճառով կոչվում են տեխնածին աղետներ։

8.Ինչ կանոներ դուք գիտեք շենքում երկրաշարժից պաշտպանվելու համար:

Անհրաժեշտ է փախչել շենքից կամ թաքնվել հիմնական պատի մոտ։

9.Ինչ անվտանգության կանոններ պետք է պահպանել, եթե երկրաշարժի ժամանակ դրսում լինեք:

Անհրաժեշտ է հեռանալ շենքերից և գնալ բաց տարածություն։