Հայաստանի կլիմա

Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (ՍԵծ և Փոքր Կովկասներ, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր)-71° (հունիս) է, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 5 ժ 3 ր-9 ժ 17 ր։

ՀՀ գետային ցանցը

ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը

Ախուրյան ֊ նշված է կարմիր գույնով
Ախունք ՝Արփի լիճ
Գետաբերան՝ Արաքս գետ
Երկարություն՝ 186կմ
Հրազդան Արփա ֊ նշված է կապույտ գույնով
Ակունքը ՝ Սևան
Գետաբերան՝ Արաքս
Երկարությունը ՝ 141կմ
Որոտան ֊ Նշված է կանաչ գույնով
Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Գետաբերան՝ Հագարի
Երկարությունը ՝ 178կմ
Ողջի ֊
  
նշված է վարդագույն գույնով
Ակունքը ՝ կապուտջուղ
Գետաբերան՝ արաքս
Երկարությունը ՝ 85կմ
Դեբեդ ֊ նշված է դեղին գույնով
Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Գետաբերան՝ Խրամ
Երկարությունը ՝ 178կմ
ishkhanyan009-map-3

ՀՀ աշխարհագրական դիրքը

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը: Հայ – թուրքական սահման 251 կմ
    Հայ – ադրբեջանական սահման 624 կմ
    Հայ – վրացական սահման 142 կմ
    Հայ – պարսկական սահման 36  կմ
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

    Սև ծովից 272 կմ
    Միջերկրական ծովից 3076 կմ
    Կասպից ծովից 358 կմ
    Պարսից ծոցից 1375 կմ
  3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
    Զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից հեռու գտնվելը: Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները: Թշնամի է իր երկու հարևան երկրների հետ: Կլիման տաք է:
  4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
    Շվեցարիա, Չեխիա, Սերբիա, Ուկանդա, Պարագվայ, Ավստրիա, Բելառուս, Մոլդովա։

ՀՀ կենդանական աշխարհ

ՀՀ կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

ՀՀ տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը ՀՀ կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը: ՀՀ կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։

Ավստրալիա

1280px-Flag_of_Australia.svgWorld_map_blank 1

 

 

Ավստրալիա երկիր, որ ներառում է Ավստրալիա մայրցամաքը, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։ Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսում՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքում՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքում՝ Նոր Զելանդիան:

18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով։ 1606 թվականին հոլանդացի հետախույզների կողմից Ավստրալիան հայտնաբերելուց հետո՝ 1770 թվականին, Մեծ Բրիտանիան, Ավստրալիայի արևելյան հատվածը հարկադրաբար բնակեցնելով բանտարկյալներով, 1788 թվականի հունվարի 26-ին այն անվանեց Նոր Հարավային Ուելս: Հաջորդ տասնամյակներում բնակչությունը մշտապես աճում էր, մայրցամաքը հետազոտվեց և հետագայում հիմնվեցին ևս հինգ ինքնակառավարվող թագավորական գաղութներ։

1901 թվականի հունվարի 1-ին այդ վեց գաղութները միավորվելով ձևավորեցին Ավստրալական Միությունը։ Այդ ժամանակից ի վեր Ավստրալիան պահպանում է իր կայուն ազատ ժողովրդավարական քաղաքական համակարգը, որը գործում է որպես պառլամենտական ժողովրդավարության միություն, և սահմանադրական միապետությունը: Միությունը ներառում է վեց նահանգներ և մի քանի տարածքներ։ 22.7 միլիոն բնակչությունը մեծապես կենտրոնացած է Արևելյան նահանգներում և քաղաքներում։ Ավստրալիան իր տնտեսության ծավալով աշխարհում 12-րդն է, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով՝ հինգերորդը։ Ավստրալիան իր ռազմական ծախսերով աշխարհում 13-րդն է։

Ավստրալիան Մեծ20

 

, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն, Բրիտանական ազգերի միություն, Ասիա-Խաղաղ օվկիանոս տնտեսական համագործակցություն, Խաղաղ օվկիանոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

amn 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դաշնային սահմանադրական հանրապետություն, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային։ ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է 320 միլիոն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ փոքր-ինչ զիջելով Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է, երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թվականի հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը։ Ունի ամենահզոր բանակը և տնտեսությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Հարավարևելյան Ասիա

World_map_blank 1

Հարավարևելյան Ասիան գտնվում է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4.5 միլիոն կմ քառ.) հավասար է Հարավային Ասիային։ Մայրցամաքային ենթատարածաշրջանի արևմտյան մասում Մյանման է՝ Յանգոն մայրաքաղաքով, Մյանմայից արևելք է գտնվում Թաիլանդը, նրան է պատկանում նաև Մալակա թերակղզու նեղ մասը։ Թաիլանդին սահմանակից են հարավում Կամբոջան, հյուսիս-արևելքում՝ Լաոսը, որը տարածաշրջանի միակ ցամաքային (ծովափից զուրկ) երկիրը։ Հնդկաչին թերակղզու արևելյան ծովափնյա գոտում Վիետնամ պետությունն է։ Կղզային ենթատարածաշրջանի հարավում Ինդոնեզիա պետությունն է՝ ավելի քան 17 հազար կղզու վրա, իսկ հյուսիսում Ֆիլիպինները՝ 7 հազար կղզու վրա, այս երկու պետությունների միջև է Մալայզիա պետությունը, որն զբաղեցնում է Մալակա թերակղզու մի մասը և Բոռնեո կղզու հյուսիսային մասը, Սինգապուր քաղաք-պետությունը և Բրունեյ Դարուսալամ (Բրունեյ) պետությունը, Արևելյան Թիմորը, որն անկախացավ 2002 թվականին Ինդոնեզիայից և դարձավ ինքնիշխան պետություն Թիմոր Լեշթի անվանմամբ։ Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները՝ Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր։ Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին։ Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ։ Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները։Հարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։

Հնդկաստան

This slideshow requires JavaScript.

, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յորթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հույսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունը հուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթերորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կորուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ Պլյուրալիզտական երկիր է, ունի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։